Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել. Փաշինյան Zarkerak - Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել. Փաշինյան
Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել. Փաշինյան

Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հերթական տեխնիկական  զննության մեջ է գտնվում օդանավը և նաև  այս ընթացքում աշխատում ենք, որ մինչև զննության ավարտն այլ օդանավ հնարավոր լինի  ներգրավվել և թռիչքները կշարունակվեն, տեխնիկական է հարցը: Այս ընթացքում պետք է աշխատենք, որ  թռիչքների նկատմամբ կոմերցիոն հետաքրքրություն առաջանա, որովհետև մինչև հիմա սուբսիդավորվող թռիչքներ են, փորձենք այնպես անել, որ հոսքերը մեծանան, որ նաև կոմերցիոն հետաքրքրություն լինի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  Կապանի օդանավակայանի ինքնաթիռի հետ ստեղծված իրավիճակին:  

«Փոքր ավիացայի  զարգացումը մեր պլանների մեջ մտնում է:  Ուսումնասիրում ենք Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում, Բերդում օդանավակայաններ կառուցելու հնարավորությունը:  Փորձ ենք անում նաև մասնավոր ներդրողների ներգրավել, համոզված եմ այդ ուղղությամբ աշխատանք կիրականացնենք»,- նշեց Փաշինյանը:  

«Հավաստիացնում եմ, որ Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել, որովհետև Սյունիքի զբոսաշրջային հոսքերը  արգելակումն այն չէ, որ այնտեղ ճոպանուղի չկա, կամ  այլ բան չկա, այլ այն է, որ դեսպանատները  ամիսը երեք անգամ հայտարարում են՝ հանկարծ չգնաք Սյունիք: Մենք հիմա խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում  զբոսաշրջային ոլորտում,  որ 20 ճոպանուղի կառուցելու հնարավորություն ենք տվել, նման հնարավորություն և Սյունիքում, և Հայաստանում հնարավոր չի պատկերացնել»:

Վարչապետի խոսքով, բացի սուբվենիցիոն ծրագրերից, ԵՄ-ի աջակցությամբ 50 միլիոն եվրոյի ծրագիր են իրականացնում Սյունիքի դիմակայունության բարձրացման համար.«Ամեն ինչ իր հունով գնում է, ինչքան էլ առաջ շարժենք, ժամանակին չենք կարողանալու վազանցել, պարզ է՝ ավելի ենք ուզում, բայց ամեն ինչ գնում է լավագույն սցենարով»:  

03 Դեկտեմբեր, 2025 17:58
Վեր