Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ազդեցության գործակալների ցանցերը իմ կարծիքով բացահայտված են ամբողջությամբ և լիարժեք, այդ թվում՝ հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում, ով որտեղից է եկել, ով որտեղից է սնվում, մամուլում թղթեր են հայտնվում ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին բա էդ ամենն ինչի՞ մասին է, ազդեցության էլ առանց ազդեցության էլ գործակալ են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ազդեցության գործակալներին հայտնաբերելուն:
«Կարա՞ն տեղեկանք վերցնեն, որ թոշակի են գնացել ԿԳԲ-ից, էլ գործակալ չեն համարվում, որովհետև գործակալն անցնում է իրավահաջորդ կազմակերպությանը չէ՞: Շատ թափանցիկ ասել եմ՝ հոգևորականների ցանցի մասին Խորհրդային միությունում , ավելի ոչ հպանիցկ ինչ ասեմ»,- նշեց նա:
«Ինչի՞ փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում, փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև ազդեցության գործակալները չեզոքացված են, ֆինանասվորման աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են, չեք զգում, որ դահլիճի էքսպերսիայից զգացվում է, որ մարդիկ վառվում են, բայց չի ստացվում իրենց մոտ ոչ մի բան, որովհետև կոնսպիրատիվ բոլոր կապուղիները արձանագրված են և ով փորձում է կոնսպիրատիվ ուղով անցնի «չագուչով» գլխին տալիս են և վերջ: Մեր ժողովուրդը մեզ քննադատում էր, նույնիսկ հայհոյում էր, ասում էր անկամ թավիշը, թավիշը, բա ինչ եղավ պողպատե մանդատը, հեսա պողպատե մանդատը, իր ողջ որժով գործում է ու լեգիտիմ է գործում»,- ասաց նա:


