Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան Zarkerak - Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան
Zarkerak Zarkerak - Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և ընդգծել, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի սոցիալական և առողջապահական քաղաքականության ամրապնդման համար

05 Դեկտեմբեր, 2025 19:50
Վեր