Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է Zarkerak - Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է
Zarkerak Zarkerak - Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է
Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է

Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով Աբովյան–Արամուս ավտոճանապարհին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ժողովրդին հայտնի «կանանց գաղութ»-ի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել ուղևորին, ով վարորդի հարազատ եղբայրն է, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։

05 Դեկտեմբեր, 2025 22:34
Վեր