Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան Zarkerak - Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան

Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով այն մասին, թե երբ է դրվել Եկեղեցու պառակտման սկիզբը:

«Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին:

Հետո երբ սկսեց հոգևորականներին ուղարկել ռուսաստանցի գործարարի հանրահավաքներին` ինչպես օրեր առաջ հայտնեց Գևորգ Սրբազանը:

Բայց մեր ժողովուրդը չի ուզում, որ իր եկեղեցին լինի Քոչարյանի շտաբ, եպիսկոպոսներն էլ` ռուսաստանցի գործարարի միտինգի գլխաքանակ:

Ու նաև այս պատճառով Կտրիճ Ներսիսյանը պիտի գնա: Որովհետև Քոչարյանն ու ռուսաստանցին ամենայն հայերը չեն և, հետևաբար, ինքը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս:

Կարող է լինել ամենայն Քոչարյանոց և ռուսգործարարոց, բայց ոչ ամենայն հայոց:

Ու չէ, փոխարենը չպիտի գա ՔՊ-ի կաթողիկոս կամ ՔՊ սիրող կաթողիկոս:

Պիտի գա բոլոր-բոլորի կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս, որը կմիավորի բոլորին»,- գրել է Ռուբինյանը:

07 Դեկտեմբեր, 2025 16:49
Վեր