Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյան Zarkerak - Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյան
Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյան

Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերություն¬ների շարունակական ընդլայնումն ու խորացումը։

Մենք բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա խորացմանը։

Մաղթում եմ Ձեզ և Ֆինլանդիայի կառավարությանը հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»։

07 Դեկտեմբեր, 2025 23:48
Վեր