Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Zarkerak - Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քենիա աշխատանքային այցի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունն ու երկրների պատվիրակությունների արդյունավետ մասնակցության ապահովումը։

 

Անդրադարձ է կատարվել նաև համաժողովի շրջանակում փորձի փոխանակման և գործընկերության ամրապնդման հնարավորություններին։

 

Զրույցի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերներին արձագանքման և կայուն զարգացման ուղղություններով համատեղ նախաձեռնությունների խթանումը։

 

 

10 Դեկտեմբեր, 2025 16:03
Վեր