Բացումներ, բախումներ ու բողոքներ․ լարվածություն՝ աշխարհում. շաբաթվա ամփոփում Zarkerak - Բացումներ, բախումներ ու բողոքներ․ լարվածություն՝ աշխարհում. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Բացումներ, բախումներ ու բողոքներ․ լարվածություն՝ աշխարհում. շաբաթվա ամփոփում
Բացումներ, բախումներ ու բողոքներ․ լարվածություն՝ աշխարհում. շաբաթվա ամփոփում

Բացումներ, բախումներ ու բողոքներ․ լարվածություն՝ աշխարհում. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսներ հայտարարել են Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին: Սուրբ Ծննդյան օրը վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ուխտերթ:

2. Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի նոր խմբաքանակ: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ապրանքախմբերի նախնական ցանկեր են փոխանակել:

3. «Հայաստանը դուրս կգա փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

4. ԱՄՆ-ն լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային. Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ միասին գերվել և տարվել է Նյու Յորք, Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել:

5. Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Կոպենհագենից էլ նշել են, որ Գրենլանդիան չի հաջողվի գրավել մեկ ժամում:

6. Հալեպում բռնկվել են բախումներ բանակի և քրդական ուժերի միջև, զոհվածների թվում հայեր չկան:

7. Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են՝ գնաճի և արժույթի արժեզրկման պատճառով, զոհվել է առնվազն 21 մարդ:

09 Հունվար, 2026 11:41
Վեր