Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում Zarkerak - Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում
Zarkerak Zarkerak - Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 66-ամյա Հրաչյա Չ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 26-ամյա Ալեքս Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի, 31-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BYD» մակնիշի, 30-ամյա Նարինե Ղ․-ի վարած «Kia» մակնիշի և 53-ամյա Նորիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

 

24 Հունվար, 2026 20:26
Վեր