«Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Zarkerak - «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Zarkerak Zarkerak - «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
«Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան

«Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արսեն Ղ․-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, Երևանի բնակիչ 24-ամյա Սաբինա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

02 Փետրվար, 2026 20:59
Վեր