Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան Zarkerak - Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
Zarkerak Zarkerak - Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան

Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես կրկին ասում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցներից համապատասխան զեկույցները հրապարակվեցին ու մեր ընդդիմախոսները և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները շատ դառնացած նշում էին, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում՝ որ, իրականում, դրանք գուցե և չկան»,- ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով քաղբանտարկյալներ ունենալու մասին հարցին: 

Նրա խոսքով՝ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքների, կարգավիճակի հետևում և կատարել ենթադրելի հանցանք և հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին.«Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրվու, որ քո արարքներին պետք է տրվի պարտադիր քաղաքական ենթատեքստ»,-ասաց նախարարը՝ ընդունելով, որ կան քրեական գործեր, որոնց մի մասով ապացույցներ են հասանելի դարձել։ Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունը կարող է անել, բայց դրանք նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը հետևություններ չի արել»,- ասաց Գալյանը՝ հորդորելով սպասել մինչև կլինեն դատական ակտեր։

Նա նաև հայտարարեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները չեն կարող միջամտել և գնահատականներ տալ դատական, իրավապահ մարմինների աշխատանքին, հետևաբար ինքն էլ գնահատական չի տա, կրկին հիշեցնելով, որ ԵԽ զեկույցներում բառ չկա քաղբանտարկյալների մասին։

 

04 Փետրվար, 2026 13:38
Վեր