ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Zarkerak - ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Սիմոնյանին ընդունել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում գործակցության հարցերից մինչև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններ. հարցերը քննարկման օրակարգում էին։ Անդրադարձ է եղել դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Ալեն Սիմոնյանը հանդիպում էր ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

 

06 Փետրվար, 2026 17:10
Վեր