Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան Zarkerak - Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան
Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան

Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում, ծածկում է որոշակի ծառայություններ, որոշակի քանակական սահմանափակումով։ Այս մասին 6-րդ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի շրջանակում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, թե քաղցկեղի ախտորոշման և բուժման կոնկրետ որ ծառայություններն են ներառված պարտադիր ապահովագրության փաթեթում։

Նախարարը նախ նշեց, որ Հայաստանում քաղցկեղով պայմանավորված մահացությունը երկրորդ տեղում է, և «շատ կարևոր էր, որ հենց այս ուղղությամբ ծառայությունները ավելի հասանելի դառնան մարդկանց համար և ֆինանսական բեռը թեթևացվի»։

«Այս առումով մենք ներառել ենք փաթեթում թե սկրինինգային հետազոտությունները՝ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն, կոլոռեկտալ քաղցկեղի հետ կապված թեստային հետազոտություն և արգանդի վզիկի քաղցկեղի հետ կապված ՄՊՎ նորագույն թեստային հետազոտություն։ Ներառում է նաև հայտնաբերման, ախտորոշման հետ կապված հետազոտական ծառայություններ, վիրաբուժական և, իհարկե, քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ, բայց սա չի նշանակում, որ Հայաստանում առկա ամբողջ ծավալը ներառված է փաթեթի մեջ», - ասաց նա։

Հարցին, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կան փաթեթում, նախարարը թվարկեց՝ ապահովագրությամբ կփոխհատուցվեն ճառագայթային բուժման 24 սեանս, տարեկան մինչև 1,2 մլն դրամի քիմիաթերապիա, պոզոիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի մեկ հետազոտություն՝ 50 տոկոս համավճարով։

«Քաղցկեղի հետ կապված ՄՌՏ ու ԿՏ հետազոտությունների թիվը դեռ երկուսն է, բայց կտեսնենք առաջիկայում նաև վիճակագրական տվյալներով և ուղեցույցներով ինչքանն է անհրաժեշտ», - ասաց նա։

07 Փետրվար, 2026 22:30
Վեր