«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Zarkerak - «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Zarkerak Zarkerak - «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը:

Տիկին Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները:

Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:

Մեկ ամիս շարունակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու «Պեպո» ֆիլմի ստեղծմանն առընչվող Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերին, ինչպես նաև՝ Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված հեղինակային հանդերձանքների հավաքածուին: Տուն-թանգարանի կինոսրահում այցելուները կարող են դիտել «Պեպո» ֆիլմը:

09 Փետրվար, 2026 13:54
Վեր