Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում Zarkerak - Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում
Zarkerak Zarkerak - Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ: Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

 

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

 

13 Փետրվար, 2026 15:31
Վեր