Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մենք նոր ստանդարտ ենք սահմանում ներքին առաջնությունների կազմակերպման հարցում: Կոչ ենք անում գործընկեր ֆեդերացիաներին լրջորեն մոտենալ ներքին առաջնությունների կազմակերպմանը՝ այն վերածելով տոնի:

Առաջնությանը ներկա են նաև մարզային դպրոցների սաները, որոնք եկել են տեսնելու մեր աստղերի մրցելույթները»,- գրել է նա:


