Տարվա լավագույն ընթերցողները՝ Հայէկոնոմբանկի ուշադրության կենտրոնում Zarkerak - Տարվա լավագույն ընթերցողները՝ Հայէկոնոմբանկի ուշադրության կենտրոնում
Zarkerak Zarkerak - Տարվա լավագույն ընթերցողները՝ Հայէկոնոմբանկի ուշադրության կենտրոնում
Տարվա լավագույն ընթերցողները՝ Հայէկոնոմբանկի ուշադրության կենտրոնում

Տարվա լավագույն ընթերցողները՝ Հայէկոնոմբանկի ուշադրության կենտրոնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է խթանել կրթության և ընթերցանության զարգացումն ու տարածումը: 

 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին թե´ աշխատակիցների, թե´ հաճախորդների շրջանում ընթերցանության խրախուսմանը: 

 

Օրվա խորհրդին համահունչ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցության շրջանակում Հայէկոնոմբանկը խրախուսական նվերներ է հանձնել տարվա լավագույն ընթերցողներին: Տարբեր տարիքային խմբերում լավագույնը ճանաչված 15 պատանի ընթերցասերները տարվա ընթացքում կարդացել էին 40 և ավելի գրքեր: 

«Մենք հաճելիորեն տպավորված ենք երեխաների ջանասիրությամբ. սա ընթերցանության իսկական տոն է:  Բանկի ղեկավարության անունից իմ շնորհակալությունն եմ հայտնում գրադարանի ղեկավարությանն ու աշխատակիցներին, ինչպես նաև աշակերտների ծնողներին՝ ընթերցանության համար լավագույն միջավայրը ստեղծելու և երեխաներին մոտիվացնելու համար: Եվ թող մեր երեխաների համար «մեծամտանալու» միակ առիթը կարդացած գրքերի քանակը լինի», - պարգևատրման արարողությանը նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: 

Գիրք նվիրելն ու ընթերցելը կարևոր առաքելություն է, և Հայէկոնոմբանկն ուրախ է կիսել այդ առաքելությունը երիտասարդների հետ: 

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

20 Փետրվար, 2026 18:18
Վեր