Իրանում ուղղաթիռ է ընկնել. կան զոհեր Zarkerak - Իրանում ուղղաթիռ է ընկնել. կան զոհեր
Zarkerak Zarkerak - Իրանում ուղղաթիռ է ընկնել. կան զոհեր
Իրանում ուղղաթիռ է ընկնել. կան զոհեր

Իրանում ուղղաթիռ է ընկնել. կան զոհեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Սպահան նահանգում մրգի և բանջարեղենի մեծածախ շուկայում ուղղաթիռի ընկնելու հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել:

Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Սպահանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ զոհվել են օդաչուն և նրա օգնականը, ինչպես նաև շուկայում գտնվող երկու մարդ: Դեպքի ճշգրիտ պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն: Ուղղաթիռի անկումից հետո առաջացած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել արտակարգ ծառայությունների ուժերով:

24 Փետրվար, 2026 15:42
Վեր