Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020»-ին

Հայաստանի հանրային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի այս տարվա «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին:

«Հանրային հեռարձակողը չի կարող իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները՝ ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից՝ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության պատճառով»:

Մրցույթը կհեռարձակվի 2020 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանից, որին կմասնակցի 12 երկրի ներկայացուցիչ: 

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է. «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» հաջողակ  մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք

լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։

Վեր