Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել Zarkerak - Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել

Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:

«Ո՞ւմ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ ու մանդատներ հավաքել։ Ո՞ւմ է նա տալու հավաքած ձայները։

Նա չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու, նա նույնիսկ չի հրաժարվել իր Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից, որպեսզի կարողանա 2031-ին նման հավակնություն ներկայացնել։ Այսպիսով, հարցը չափազանց ակտուալ է՝ ում համար է փորձում մանդատներ ստանալ Սամվել Կարապետյանը։

Այն, որ այդ քվեների իրական տերը նախկին օլիգարխիայի երևելի դեմք պիտի լինի, չեմ կասկածում, բայց թե կոնկրետ ով է, թող իրենք ասեն»,- հարցեր է ուղղել Ալեքսանյանը:

26 Փետրվար, 2026 14:33
Վեր