Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ՝ վտանգավոր չէ, շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք լինում են: Հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետև անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում և դա չի կարող մեզ չանհանգստացնել: Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ որ դա շատ մեծ աշխարահաքաղաքական թերևս ամենամեծ պատերազմներից մեկն է, որը Փառք Աստծո որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի»,- ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Շատ հաճելիէ, որ երևի թե պատմության մեջ մենք տեսնում եք հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է և մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր գտնել ու խաղաղություն ենք կառուցում: Պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց»,- ասաց նա ու հավելեց, որ թեև Հայաստանը պատրաստ է Իրանից բնակչության ներհոսքի սցենարին, բայց ներհոսք չի նկատվում:


