Պռոշյանում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Zarkerak - Պռոշյանում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Zarkerak Zarkerak - Պռոշյանում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Պռոշյանում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը

Պռոշյանում բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 33-ամյա Գևորգ Խ․-ի վարած վրացական համարանիշներով «BMW X5» մակնիշի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Բրագին Ս․-ի վարած ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտում գտնվող երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողԳագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

03 Մարտ, 2026 16:04
Վեր