Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին Zarkerak - Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավածությունը:

03 Մարտ, 2026 19:42
Վեր