Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Zarkerak - Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Zarkerak Zarkerak - Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մեր մարզուհին:

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

03 Մարտ, 2026 20:50
Վեր