Միրզոյանը Ֆանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Zarkerak - Միրզոյանը Ֆանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Zarkerak Zarkerak - Միրզոյանը Ֆանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Միրզոյանը Ֆանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Ֆանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավվածությունը:

03 Մարտ, 2026 21:12
Վեր