Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հարապետության բանկերի ղեկավարներին ներկայացրեցի Երևանի քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Բանկային համակարգը մեր քաղաքի տնտեսական ակտիվության կարևոր հենարանն է։ Միաժամանակ այն նաև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր է՝ հանրային վստահության և քաղաքային միջավայրի զարգացման գործում։
Մենք ձևավորում ենք համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ մասնավոր կապիտալը և համայնքային առաջնահերթությունները համադրվում են՝ երկարաժամկետ, կառուցվածքային արդյունքի համար՛՛,-նշել է նա։


