Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով ինչպես միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 6-ին ծառայություններ կմատուցվեն.
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի և սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Մարտի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան և Չարենցավան համայնքներում՝ փետրվարի 26-ին ընդունված դիմումների շրջանակում փաստաթղթերը հանձնելու նպատակով։


