Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին. Իրանի ԶՈւ Zarkerak - Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին. Իրանի ԶՈւ
Zarkerak Zarkerak - Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին. Իրանի ԶՈւ
Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին. Իրանի ԶՈւ

Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին. Իրանի ԶՈւ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պատասխան հարվածներն ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը (Խաթամ ​​ալ-Անբիա), տեղեկացնում է Press TV-ն։

Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Թեհրանը շարունակում է հանձնառու լինել հարևան երկրների ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

 

03 Մարտ, 2026 23:52
Վեր