Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 48 բնակարանի խոհանոցում։
Հրշեջ փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ մարել են կրակը, ինչի շնորհիվ ամբողջ բնակարանը մոխրակույտի չի վերածվել։


