Հրդեհ՝ Երևանի տնակներից մեկում. կա տուժած Zarkerak - Հրդեհ՝ Երևանի տնակներից մեկում. կա տուժած
Zarkerak Zarkerak - Հրդեհ՝ Երևանի տնակներից մեկում. կա տուժած
Հրդեհ՝ Երևանի տնակներից մեկում. կա տուժած

Հրդեհ՝ Երևանի տնակներից մեկում. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 5-ին՝ ժամը 17:35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվում է տնակ։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակում՝ մոտ 18 քմ․ կա տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 19։15-ին։ Այրվել է տնակը՝ գույքով․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

05 Մարտ, 2026 22:15
Վեր