Մենք եղբայրներ ենք, բայց ցանկացած հարձակման կպատասխանենք. Իրանի նախագահի դիմումը հարևան երկրներին Zarkerak - Մենք եղբայրներ ենք, բայց ցանկացած հարձակման կպատասխանենք. Իրանի նախագահի դիմումը հարևան երկրներին
Zarkerak Zarkerak - Մենք եղբայրներ ենք, բայց ցանկացած հարձակման կպատասխանենք. Իրանի նախագահի դիմումը հարևան երկրներին
Մենք եղբայրներ ենք, բայց ցանկացած հարձակման կպատասխանենք. Իրանի նախագահի դիմումը հարևան երկրներին

Մենք եղբայրներ ենք, բայց ցանկացած հարձակման կպատասխանենք. Իրանի նախագահի դիմումը հարևան երկրներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել հարևան երկրների վերաբերյալ, հայտնում է Mehr-ը։

«Մենք եղբայրներ ենք հարևան երկրների հետ, բայց Իրանի դեմ ցանկացած հարձակման պատասխան կտրվի»,- իրանական լրատվամիջոցը մեջբերում է ԻԻՀ նախագահի խոսքը։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է հարևան պետությունների հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է՝ եթե որևէ երկիր թույլ տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիայի համար, ապա կբախվի պատասխան միջոցների։

«Իրանը երբեք չի ընկրկել ճնշումների առաջ և երբեք չի անի դա»,- հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի նախագահն իր ուղերձում հայտարարել էր, որ երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտնել է՝ այլևս հարձակումներ չեն լինի հարևան երկրների վրա և հրթիռներ չեն արձակվի, քանի դեռ այդ երկրները հարձակում չեն գործել Իրանի վրա։

Փեզեշքիանը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից։

«Մենք այլ երկրներ ներխուժելու մտադրություն չունենք»,- ասել է նա։

08 Մարտ, 2026 14:08
Վեր