Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը Zarkerak - Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Zarkerak Zarkerak - Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 9-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը, որը թմրամիջոցների հարցերով միջազգային գլխավոր և ամենահեղինակավոր միջոցառումն է։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հնգօրյա նստաշրջանին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, հարյուրից ավելի միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։

Նստաշրջանի ընթացքում թմրամիջոցների համաշխարհային խնդրի, դրա հասցեագրմանն ուղղված քաղաքականության և միջազգային համագործակցության շուրջ քննարկումները զուգորդվելու են ոլորտին վերաբերող կարևորագույն նորմատիվ որոշումների ընդունմամբ։

Հանձնաժողովը կքննարկի հինգ բանաձևի նախագծեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։

Հանձնաժողովը քննության կառնի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոնվենցիաներում նոր նյութերի ներառման վերաբերյալ։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև ավարտին հասցնել բազմոլորտ փորձագիտական նոր խմբի ձևավորումը, որն աջակցելու է Հանձնաժողովին կոնվենցիաների կիրարկման վերանայման գործընթացում։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու են շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցադրություն։

Ծանոթություն. Հայաստանը ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին առաջին անգամ անդամակցել է 2024 թ.-ից: Հայաստանը Հանձնաժողովը նախագահելու է 2026 թ. ընթացքում։ 

09 Մարտ, 2026 17:23
Վեր