Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք «Կրուզեյրո»-«Ատլետիկո Մինեյրո» խաղում Zarkerak - Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք «Կրուզեյրո»-«Ատլետիկո Մինեյրո» խաղում
Zarkerak Zarkerak - Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք «Կրուզեյրո»-«Ատլետիկո Մինեյրո» խաղում
Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք «Կրուզեյրո»-«Ատլետիկո Մինեյրո» խաղում

Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք «Կրուզեյրո»-«Ատլետիկո Մինեյրո» խաղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության եզրափակիչն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում միմյանց էին բախվել «Կրուզեյրոն» և «Ատլետիկո Մինեյրոն», սակայն խաղադաշտում ծավալված սպորտային պայքարը վերածվել է իսկական քաոսի։

Հանդիպման երկրորդ խաղակեսի վերջին վայրկյաններին ֆուտբոլիստների միջև բռնկված քաշքշուկը չի հանդարտվել նաև գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո՝ վերաճելով զանգվածային ծեծկռտուքի:

Անկարգությունների արդյունքում գրանցվել է հեռացումների ռեկորդային ցուցանիշ. երկու թիմերից ընդհանուր առմամբ 23 ֆուտբոլիստ պատժվել է կարմիր քարտով: Ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն են ունեցել և հեռացվածների թվում են հայտնվել նաև ճանաչված ֆուտբոլիստներ Հալկը, Մատեո Կասիերան և Ժերսոնը։

Նշենք, որ այս լարված և սկանդալային խաղում «Կրուզեյրոն» կարողացել է պահպանել հաղթական հաշիվը՝ առավելության հասնելով նվազագույն 1-0 հաշվով։ Չնայած խաղադաշտում տիրող իրարանցմանը, հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթի հանձնման հանդիսավոր արարողությունն անցել է բնականոն հունով:

09 Մարտ, 2026 21:30
Վեր