Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել Zarkerak - Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել
Zarkerak Zarkerak - Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել
Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել

Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

10 Մարտ, 2026 17:46
Վեր