Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն Zarkerak - Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն
Zarkerak Zarkerak - Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն
Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն

Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջի-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 

«Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է Քրեական օրենսգրքով արգելված արարքների տարրեր և պետք է խափանվի իրավապահների կողմից։

Ավելին, մենք ևս (բացի Արտաքին հետախուզության ծառայությունից) ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով «Անկախ դիտորդը» այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233-րդ հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։

Հ.Գ. Քանի որ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ մատնանշված չէ երկրի անվանումը, մի բան հարցնեմ. Հայաստանում կա՞ մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել «Ռուսաստան» և ФСБ եզրույթները»,- գրել է նա։

11 Մարտ, 2026 13:06
Վեր