Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան Zarkerak - Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան
Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան

Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ունենք ԵՄ երկրների հետ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ: Համագործակցում ենք ԵՄ-ի հետ տարածաշրջանային համատեքստում: Վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում, ընդլայնենք»,- Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռ. Մեցոլանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ անվտանգություն ասելով հաճախ հասկանում են զենք-զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ և այդպես շարունակ. «Մենք 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել: ՀՀ-ում շատ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան՝ խաղաղությունը: Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, տնտեսական համագործակցությունը: Հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը: Անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական»:

11 Մարտ, 2026 15:26
Վեր