Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ դատախազությունը մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր է ներկայացրել դատարան, որոնց թվում էին նաև՝
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:
«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:
Հիշեցնենք, որ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության՝ 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:
Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ, բացարձակ նիշից ցածր 33 հողամասում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց ապօրինի կառուցած հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը լուծել (դադարեցվել) է 2 պայմանագիր:


