Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը Zarkerak - Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը
Zarkerak Zarkerak - Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը
Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը

Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում կկայանա SIAL Paris միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

«Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանի ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։ 

 

SIAL Paris-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է։

 

Ցուցահանդեսի մանրամասներին և գրանցման պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։

 

Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով (https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf):

 

Հավելենք, որ բացի մասնակցության պայմաններում նշված պարտավորություններից, ճանապարհածախսը և կեցության  ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։

 

Միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև մարտի 20-ը՝ ժամը 18:00-ն, հետևյալ հղումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

11 Մարտ, 2026 17:08
Վեր