Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին՝ քննարկել Հայաստանում իրականացվող ծրագրերը Zarkerak - Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին՝ քննարկել Հայաստանում իրականացվող ծրագրերը
Zarkerak Zarkerak - Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին՝ քննարկել Հայաստանում իրականացվող ծրագրերը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին՝ քննարկել Հայաստանում իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին՝ քննարկել Հայաստանում իրականացվող ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ բիզնեսի զարգացման համար ստեղծվող հնարավորությունների տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱԶԲ հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

 

11 Մարտ, 2026 18:36
Վեր