Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Zarkerak Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային: Այս մասի տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը հանդիսանում է ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից մեկը:

 

Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:

 

Ներկայումս երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:

07 Ապրիլ, 2026 17:26
Վեր