Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի նոր Հյուսիս-Հարավ կառուցված ճանապարհին՝ «Դեֆանս» թաղամասի մոտ, բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին և հայտնվել կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել «սալյարկայով», ինչի պատճառով էլ սկսվել է արտահոսք, իսկ վթարի հետևանքով վնասվել են «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։


