Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ Zarkerak - Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ
Zarkerak Zarkerak - Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ
Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ

Անգրագետ օլիգարխ, 4 հոգով եք մնալու. ՔՊ vs Կարապետյաններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ միլիարդատերից դառնաս բոմժ»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի այն ասածին, թե մի վախեցիր Սամվել Կարապետյանից։

 ՔՊ անդամներ

Արման Եղոյան- Բա Հայաստանի ընտրված վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը Կալուգայի անձնագրային վարչության պետից կախված հոպարի զարմիկի խոսո՞ւյթ ա։

Ռուբեն Ռուբինյան- Ակնհայտ է, որ ռուսաստանցի օլիգարխն իր տեքստերը չի գրում, որովհետև անգրագետ է:

Հասմիկ Հակոբյան -Գոնե էս վերջին տեքստն էլ վստահեին AI-ին:

Եղել են նաև արձագանքներ ԱԺ-ի դիմաց ուժեղ Հայաստանի ակցիային

Նիկոլ Փաշինյան- Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբա՞կ։ Ձեր «հուժկու» ակցիան ԱԺ-ի դիմաց տեսե՞լ եք։ 3 հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը։ Կներեք, 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա։

Ալեն Սիմոնյան- Ուժեղ հանրահավաքը սկի 400 մարդու չի կարողացել հավաքի։ Հաճախ եկեք ԱԺ-ի մոտ, ուրախ է անցնում։

Տարոն Չախոյան- Մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կար:

Արուսյակ Ջուլհակյան- Արհեստական բանականությամբ գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է: Ոչ ոք չգիտի՝ ուր է եկել, ինչու է եկել, ինչի համար է պայքարում:

08 Ապրիլ, 2026 14:01
Վեր