Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը Zarkerak - Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Zarkerak Zarkerak - Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025 թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները, զեկուցվել են կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների մասին:

Քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղիները: Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև 2026 թ. ազգային փոքրամասնությունների երեխաներին պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Նիստին անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի իրացման, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր:

Ամփոփելով քննարկումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ընթացիկ հարցերի հետևողական վերհանումը և հանձնարարել պատասխանատուներին նիստի ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա առաջիկայում ներկայացնել բարձրացված հարցերի լուծման առաջարկություններ:

08 Ապրիլ, 2026 19:02
Վեր