ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները Zarkerak - ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին:

 

Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:

 

Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գենդերային հավասարության, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, իր հերթին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ոլորտում Պաշտպանի ակտիվ դերակատարությունը:

 

Քննարկվել են համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները: Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ավելի ներառական հասարակության ձևավորմանը։ 

09 Ապրիլ, 2026 11:07
Վեր