Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի Zarkerak - Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի
Zarkerak Zarkerak - Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի
Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի

Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Հրազդանի կիրճում հանգստյան գոտի կկառուցվի։ Այսօր կառավարությունն ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է 172 միլիոն դրամի վերաբաշխում իրականացնել և քաղաքապետարանին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ տարածքը գտնվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից մոտ 5,5 կիլոմետր հեռավորության վրա՝ Արաբկիրում։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգում, ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, կինոդիտման վայր,  սրճարան և այլն։ «Նման ենթակառուցվածքի կարիք կար, և դա սպորտով զբաղվողների պահանջն էր»,- ասաց քաղաքապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևան քաղաքում ունեն երեք խոշոր ծրագիր՝ բնապահպանական կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար։ Բացի այս ծրագրից,  Դալմայի այգիների հետ կապված  նախատեսված է ստեղծել քաղաքային անտառ-պուրակ և Նորք Մարաշում ևս  վերադարձված հողերի վրա ստեղծել քաղաքային անտառ-պուրակ։

Վարչապետը նկատեց, որ կարևոր է, որ տվյալ հատվածը «ապրում է» որպես այդպիսին, և տարածքը հատուկ կարգավիճակ կստանա։

Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին չորս տարիներին 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ են ստեղծվել, և դրանք ավելի շատ են, քան նախորդող 22 տարիներին ստեղծվածները։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև խաղահրապարակների կառուցումը։ «Ինձ համար ամենազարմացնող և հաճելի նորությունն այն է, որ համայնքների ղեկավարներն ասում են՝ բնակիչների հետ պայմանավորվել ենք, որ ինքնակամ ավտոտնակները ապամոնտաժելու ենք և այգի ենք կառուցելու»,- ասաց նա։

09 Ապրիլ, 2026 11:54
Վեր