Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան Zarkerak - Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան
Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան

Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին տարիներին Սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվացում է նկատվում: Երևանում մեր շրջայցերի ընթացքում տասնյակ սփյուռքահայերի ենք հանդիպել, ովքեր անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մեր իրականության ընկալման բանաձևերի հետ կապված լուրջ վերանայումներ պետք է անենք. «Պետք է կարողանանք շատ հստակ գնահատել, թե ով ում է ներկայացնում, մեր իրականության մեջ ընդունված է՝ ով ասես կարող է ում անունից ասես խոսի, որովհետև լեգիտիմության գործոնը միշտ չի, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացել, այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն: Պաշտոնապես ուզում եմ ասել՝ այդ մարդիկ Սփյուռքից են, բայց Սփյուռքը չեն, իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են և ՀՀ կառավարությունն այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես էլ գործ չի ունենալու: Մարդկանց բազմության հետ շփումն ուրիշ բանի մասին է, անհատ անձանց, ովքեր ինչ-որ վկայականներ ունեն՝ չգիտես ում կողմից թողարկված, իրենց հետ շփումը բոլորովին ուրիշ բանի մասին է»:

09 Ապրիլ, 2026 12:27
Վեր