Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչպես ասել եմ՝ այցը շատ հաջող եմ գնահատում: Մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ոչ մի նոր բան ինքը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում չի ասել. «Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական: Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով: Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և ԵՄ ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք, երբ կգա անհամատեղելիության պահը՝ ժողովրդի հետ կկայացնենք որոշումներ»:


