Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար լրացուցիչ կտեղեկացվի։


