Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան Zarkerak - Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան
Zarkerak Zarkerak - Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան
Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:

«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- հայտնեցին դատախազությունից:

14 Ապրիլ, 2026 22:28
Վեր