Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը Zarkerak - Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
Zarkerak Zarkerak - Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը

Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մատենադարանց հայտնել են՝ ինչ միջոցառումներ են սպասվում թանգարանային գիշերվա ընթացքում այսօր՝ մայիսի 16-ին՝ 18:00-ից 24:00-ն։

 

-18:00՝ «Divine Harp company» երաժշտական խմբի համերգային ելույթ:

 

-18:00–19:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն և վարպետաց դաս։

 

-18:00–19:00՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» խորագրով դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի Կենսաքիմիական խմբի կրտսեր գիտաշխատող Արմեն Խորոզյան):

 

-19:00–20:00՝  Կազմերի եռաչափ սքանավորման գործընթացի մասին դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի եռաչափ սքանավորման մասնագետ Մարգարիտա Կարապետյան):

 

-20:00–21:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների նկարազարդած՝ Անանիա Շիրակացու «Խրախճանականք» թվաբանական խնդիրների հիման վրա ստեղծված կատալոգի շնորհանդես։

 

-20:00` «Մատյանների տունդարձը» խորագրով դասախոսություն (բանախոս` Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ․գ․թ․ Տաթևիկ Մանուկյան):

 

-21:00`«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի համերգային ելույթ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Վարդանյան):

16 Մայիս, 2026 10:09
Վեր